«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»          Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի       Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած    

10 նոյ 2018 18:35

Էջմիածնի քաղաքապետը հերքում է ԱԺ արտահերթ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը

Էջմիածնի քաղաքապետը հերքում է ԱԺ արտահերթ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերըԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը։
Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

«Իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված լուրերը, թե ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ:  Ինձ էջմիածինցիները վստահել են որպես քաղաքապետ, և ես առաջիկա 5 տարում այդ վստահությունն արդարացնելու առաքելություն ունեմ»,– նշեց Գասպարյանը։

Վերջինս վստահեցրեց, որ Էջմիածնում շատ բան է փոխվել և այլևս չկա որևէ օլիգարխիկ կլան, Էջմիածինը բավական հանգիստ է ու վախի մթնոլորտ չկա։
Դիանա Գասպարյանն Էջմիածին համայնքի ղեկավար է ընտրվել հոկտեմբերի 21-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր