Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

14 նոյ 2018 17:20

Միրզոյանը խոսել է նախարարությունների թվի կրճատման անհրաժեշտության մասին

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին անդրադարձավ պետական կառավարման համակարգին, ապա հիշեցրեց՝ այդ մասին բազմիցս խոսել է թե՛ ինքը, թե՛ վարչապետը:
«Կա զուգահեռ համակարգ կոչվածը՝ ՊՈԱԿ-ների, հիմնադրամների միջոցով, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր ու ռեսուրսներ են, որոնք հաճախ կրկնում են այն գործառույթները, որոնք պետք է նախարարությունն անի: Պետք է վերանայել, վերաիմաստավորել բոլորի գործունեությունը, եթե պետք է՝ մնա, եթե ոչ՝ տարրալուծվի, միավորվի: Առաջին հերթին նախարարությունները պետք է իրականացնեն այդ գործառույթները, սա պետք է, որ բարձրացվեն քաղծառայողների աշխատավարձերը, որովհետև նույն գործը նախարարությունում անում են ցածր աշխատավարձով, հիմնադրամում՝ բարձր»,- ասաց նա՝ հավելելով, որ սա նաև աշխատանքի որակի վրա կազդի:
Միրզոյանը խոսեց նաև նախարարությունների թվի կրճատման անհրաժեշտության մասին, նշեց, որ մի քանի տարբերակներ կան, որոնք 90 տոկոսով համընկնում են. խոսքը 17-ի փոխարեն 9-11 նախարարություն ունենալու մասին է: Նա մասնավորեցրեց՝ ոչ թե կրճատման, այլ արդյունավետության բարձրացման մասին է խոսքը. եթե մի դեպքում այդ գործընթացը կարող է մարդկային ռեսուրսի, թվի կրճատման հանգեցնել, մեկ այլ դեպքում հակառակը կարող է լինել, երբ պարզվի՝ այսինչ բանն անում են 40 հոգի, բայց պետք է անեն 80-ը: Ամեն դեպքում, ըստ Միրզոյանի, մասնագիտական վերլուծություն պիտի արվի, ոչ թե մեխանիկական կրճատում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր