Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

14 նոյ 2018 21:15

Ամենավրեժխնդիր Կենդանակերպի նշանները

Կարիճ
Ամենավրեժխնդիրը նշանը, իհարկե, Կարիճն է: Եթե վիրավորեք նրան կամ կանգնեք ճանապարհին, անմիջապես այլ քաղաք տեղափոխվեք, հեռացեք բոլոր սոցցանցերից, փոխեք ձեր անունն ու թիկնապահ վարձեք: Կատաղած Կարիճն ամենամահաբեր մարդն է ամբողջ աշխարհում:
Ձկներ
Հանդարտ ու զգայուն Ձկները կարող են ամենաանմեղը թվալ, բայց զգուշացեք, քանի որ նրանք բացառիկ խոցելի են: Ձկներն իսկապես կարող են շատ երկար համբերել ու ներել, բայց եթե անցնեք բոլոր սահմանները, դատապարտված կլինեք: Ձկներն անվերջ թշնամանք կտածեն ձեր հանդեպ: Մի օր կարող եք արթնանալ եւ հասկանալ, որ պատճառը, որ չունեք փող, աշխատանք, ընկերներ եւ նույնիսկ շուն, Ձկներին հասցրած վաղեմի վիրավորանքն է:
Ցուլ
Ցուլերը նույնպես յուրօրինակ համբավ ունեն, որը կարող է մարդկանց ստիպել նյարդայնանալ: Ո՞ւմ չի վախեցնի հարձակվող կատաղած ցուլը: Իսկ հիմա պատկերացրեք, որ Ցուլին զայրացրել եք այն աստիճան, որ նա երազում է ձեզ դժբախտացնել: Նա ձեզ կտանջի այնքան ժամանակ, մինչեւ որոշի ներել:
Կույս
Կույսը, հավանաբար, ամենապակաս վրեժխնդիրն է այս ցանկում, բայց նա կարող է ձեր կյանքը մղձավանջի վերածել, չնայած սկզբում կարող եք նույնիսկ չհասկանալ՝ ինչն է նրա զայրույթի պատճառը: Կույսի վրեժխնդրությունն արտահայտվում է պասիվ-ագրեսիվ մեկնաբանություններով եւ գործողություններով: Երբեմն նրա հետ շփման ժամանակ մաշկով կզգաք, թե ինչպես է նրա կողմից ձեր հանդեպ բացասական ալիք բարձրանում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր