Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

15 նոյ 2018 18:50

Արսեն Թորոսյանը դեռ չի որոշել՝ ուզում է մնալ նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, որը «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակում 18-րդն է, դեռ չի մտածել՝ ուզում է մնալ առողջապահության նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում:

«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուք»-ի ասուլիսի ընթացքում Թորոսյանը նշեց, որ օրենսդիր մարմնում էլ կարելի է մեծ բեռ վերցնել ու նույնիսկ պարտադրել գործադիրին ավելի շատ աշխատել և հակառակը:
«Կարծում եմ, որ պետք է թույլ տալ ընտրողներին որոշում կայացնել, թե ինչպիսի Ազգային ժողով են ուզում տեսնել: Մեր գործն է ապահովել ընտրությունների թափանցիկությունը, և դա մենք անելու ենք»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր