«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

15 նոյ 2018 20:50

Ինչո՞ւ է վատ գաղափար ընկերքն ուտելը

Որոշ կենդանիներ ծննդաբերությունից հետո իրենց ընկերքն ուտում են: Իսկ վերջին շրջանում մեծ թվով կանայք են հայտնվել, այդ թվում՝ երաժշտության եւ կինոյի աստղեր, որոնք այս օրինակին են հետեւում:
Կանանցից ոմանք ընկերքը չորացնում են, մանրացնում կամ դրանից հաբեր են պատրաստում: Մյուսները դրանից սմուզի են պատրաստում: Նրանք վեբկայքերի էջերում եւ բլոգներում հաճույքով պատմում են իրենց փորձի մասին: Հայտնի Քիմ Քարդաշյանը եւս վերջերս պատմել էր ընկերքն ուտելու սեփական փորձի մասին:
Մասնագետները, սակայն, պնդում են, որ ընկերքն ուտելը վատ գաղափար է: Փորձենք հասկանալ՝ ինչու:
Ընկերքաֆագիայի (ընկերքն ուտելու) կողմնակիցները հայտարարում են, որ այս «ծիսակարգը» մորը պաշտպանում է հետծննդյան դեպրեսիայից, մեծացնում է  էներգիայի մակարդակը եւ նպաստում կրծքով կերակրելուն:
Հետազոտության համաձայն՝ ընկերքն ուտելուց որոշակի օգուտ կարող են ստանալ միայն կենդանիները: Օրինակ՝ իրենց ընկերքը կերած առնետների էգերի մոտ նվազել է ցավային շեմը: Սակայն դա չի նշանակում, որ մարդկանց դեպքում ընկերքն ուտելը նույնպիսի էֆեկտ կունենա:
Մասնագետների մեծամասնությունը պնդում է, որ ընկերքն ուտելը մարդկանց վրա էական ազդեցություն չի ունենում, իսկ կանայք, ովքեր հայտնում են ընկերքն ուտելու առավելությունների մասին, պլացեբոյի էֆեկտ են ունենում, եւ ոչինչ ավելին:
Ավելին՝ ընկերքն ուտելը կարող է պարունակել նաեւ լուրջ վտանգներ, հատկապես եթե այն ինչ-որ բանով վարակված է՝ նախապես կամ սխալ պահելու հետեւանքով, պնդում է մանկաբարձ-գինեկոլոգ Կեսիա Գայթերը:
Օրինակ՝ 2016 թվականին դեպք է պատահել, երբ Օրեգոնից կինը որոշել է ծննդաբերությունից հետո մեկ շաբաթ իր ընկերքն օգտագործել պատիճներում: Սակայն շուտով նրա երեխայի մոտ սկսել է զարգանալ մահացու ինֆեկցիա, որն առաջացրել էին ընկերքի բակտերիաները, որոնք հայտնվել էին մոր օրգանիզմում, իսկ նրանից երեխային էին փոխանցվել:
Մասնագետների խոսքով՝ ծնողները պետք է տեղյակ լինեն ընկերքն ուտելու հետ կապված վտանգների մասին: Նույնիսկ եթե ինֆեկցիայի հավանականությունը փոքր է, այն, այնուամենայնիվ, գոյություն ունի. մոր կողմից ընկերքի գործածման պատճառով կարող է լուրջ վտանգի ենթարկվել երեխան, իսկ ահա օգուտ հաստատապես նրանցից ոչ մեկը չի ստանա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր