Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին          Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ       Փաշինյանի օդանավն Ադրբեջանի տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել    

16 նոյ 2018 11:38

Տեսանյութ.Աղանդավորության, գոմիկների քարոզով սնողները պիտի պատասխան տան. Շարմազանովը լքեց նիստերի դահլիճը

Տեսանյութ.Աղանդավորության, գոմիկների քարոզով սնողները պիտի պատասխան տան. Շարմազանովը լքեց նիստերի դահլիճը«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»՝ մի խումբ ՀՀԿ-ականների ներկայացրած նախագծիքվեարկության տապալումից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է: Հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության, գոմիկների քարոզ ու երկրորդական դարձնում եկեղեցու պաշտպանությունը: Հաջողություն ձեզ»: ԱԺ փոխխոսնակը զայրացած լքեց նիստերի դահլիճը:
«Մենք բոլորս էլ հավատավոր ենք հայ առաքելական եկեղեցուն, ոչ թե ձևական»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Տեղեկացնենք, որ նախագիծը վերաբերում էր կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելուն, ինչը կառավարության կողմից բացասական եզրակացության էր արժանացել: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարել էր, որ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի. օրենքով արձանագրելու կարիք չկա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր