Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

16 նոյ 2018 13:16

Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը

Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցըԲլոգերները մասնակցել են Արցախում անցկացված գինու փառատոնին, որից հետո ներկայացրել ե իրենց տպավորությունները:

«Լեռնային Ղարաբաղում, մասնակցելով գինու փառատոնին, մենք մոտեցանք սեղանին, որտեղ ժենգյալով հաց էին վաճառում: Այս համեղ կարկանդակի մասին մենք վաղուց գիտեինք: Դրանց միջուկը բաղկացած է մանր կտրտած տեղական 17 տեսակի կանաչիներից: Այն միշտ մատուցվում է տաք վիճակում, շատ համեղ է: Սակայն դրանց չափսերը սովորաբար այնպիսին են, որ մարդը միանգամից դժվարությամբ է կարողանում ուտել այն, հատկապես, երբ  կուշտ է ու բլոգ-տուրերի ընթացքում օրվա մեջ երեք անգամ սնվում է»,- գրել են բլոգերները:

Բլոգերները պատմում են, որ այն պահին, երբ մոտեցել են ժենգյալով հաց գնելու ու չեն կողմնորոշվել, թե քանի հատ կարող են ուտել, մի անծանոթ հետաքրքրվելով և իմանալով, որ նրանք Ռուսաստանից հյուր են, հյուրասիրել է իրենց: «Դուք մեր հյուրերն եք, ես ձեզ հյուրասիրում եմ»,- ասել է անծանոթը, ով վճարել է ու հեռացել:

«Եթե երբևէ կլինեք Լեռնային Ղարաբաղում, անպայման փորձեք ժենգյալով հացը: Հավանաբար, դա տեղական ամենահայտնի ուտեստն է: Դրանք կարելի է գնել Ստեփանակերտի շուկայում: Այնտեղ ժենգյալով հացը կպատրաստեն ձեր աչքերի առաջ: Միայն հաշվի առեք, որ շուկա աշխատում է վաղ առավոտից: Մի արգելակեք, շուտ արթնացեք ու շտապես այնտեղ»,- ասված է հոդվածում:

Բլոգերները գրում են, որ իրենք Արցախում 4 օր են անցկացրել, և այդ ընթացքում իրենց այնպես են կերակրել, որ դրանից հետո երկու կիլոգրամ քաշ են հավաքել: «Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի խոհանոցը նման է հայկական խոհանոցին՝ քյաբաբ, խորոված, բանջարեղեն, կանաչի, կոմպոտներ և գինի… դրանցով ձեզ կուրախացնեն միշտ և ամենուր: Որպես նախաուտեստ պարտադիր բերում էին թարմ բանջարեղեն, թթու, կանաչի պանիր, սմբուկի խավիար և մի քանի տեսակի հաց: Ընդ որում, բանջարեղենն այստեղ այն չէ, ինչը մեզ մոտ խանութներում վաճառում են: Ղարաբաղում բանջարեղենը միշտ թարմ է: Այնտեղ լոլիկից լոլիկի հետ է գալիս, վարունգից՝ վարունգի: Մեզ մոտ թթուն ոչ բոլոր հավաքներին է ընդունված մատուցել, բայց Ղարաբաղում առանց դրա չի լինում: Ընդ որում, այստեղ միայն թթու վարունգ ու լոլիկ չի մատուցվում: Դրանց հետ մեկտեղ մատուցվում է թթու ծաղկակաղամբ, պղպեղ, բամիա և մեզ համար անհայտ կանաչի»:

Արցախ այցելած բլոգերներին տպավորել են նաև այնտեղ մատուցվող աղցանները, տարատեսակ  տաք ուտեստները: Հոդվածի վերջում նրանք անդրադարձել են Ստեփանակերտի շուկային՝ խորհուրդ տալով Արցախ այցելելու դեպքում անպայման լինել շուկայում, քանի որ այնտեղ կարելի է հանդիպել ամեն ինչ, ինչ կա Արցախում: «Եթե նույնիսկ դուք չեք պլանավորում ոչինչ գնել, կարող եք այնտեղ հետաքրքրիր ֆոտոսեսիա կազմակերպել»,- ասված է հոդվածում:

Բլոգերները խոստանում են մեկ այլ հոդվածով անդրադառնալ Լեռային Ղարաբաղի գինուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր