Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պահով Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել          Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ       40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով    

17 նոյ 2018 12:08

Ակցիա` կենդանաբանական այգում. Արջերն ու գայլերն ամեն վայրկյան կարող են դուրս գալ մարդկանց դեմ

Ակցիա` կենդանաբանական այգում. Արջերն ու գայլերն ամեն վայրկյան կարող են դուրս գալ մարդկանց դեմԿենդանաբանական այգու կենդանիները` արջերը, գայլերը, վագրերը կարող են ամեն վայրկյան դուրս գալ քաղաքացիների դեմը, ու քաղաքացիները չեն գիտակցում դա, շրջական տարածքի բնակիչները տեղյակ չեն այդ մասին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Կենդանաբանական այգու մոտ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներից մեկը:
Այսօր` նոյեմբերի 17-ին, Կոնդանաբանական այգու մոտ մի խումբ քաղաքացիներ` այգու ներկա և նախկին մի շարք աշխատակիցներ, կենդանիների պաշտպաններ, բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ Խաչատրյանի սխալ վարչարարության արդյունքում կենդանաբանական այգում փլուզումներ են լինում ամեն օր, կենդանիները ամեն վայրկյան կարող են դուրս գալ քաղաքացիների դեմ:Ակցիա անողներին դուր չի գալիս նաև այն, թե ինչպես է Խաչատրյանը վերաբերվում կենդանիների հետ:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր