Ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ, հայտնաբերվել է 650 կգ կոկաին
Իսպանիայի իրավապահ մարմինները իրականացրել են օպերացիա, որի արդյունքում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ: Իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է 650 կգ կոկաին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օպերացիան սկսվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի իրավապահ մարմինները տեղեկացվել են, որ պլանավորվում է Կոլումբիայից Իսպանիա մեծ քանակությամբ թմրանյութ տեղափոխել:
Ոստիկանությանը հաջողվել է բացահայտել թմրանյութերի վաճառքով զբաղվողների ինքնությունը: Հինգ հոգի ձերբակալվել է Մադրիդում, 6-ը՝ Գալիսիում: Հայտնաբերվել է 650 կգ թմրանյութ, 50 հազար եվրո գումար, մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև 4 ավտոմեքենա: