Պայմանագրային զինծառայողի «Opel»-ը մի քանի պտույտ շրջվել է. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ 27-ամյա Դավիթ Կ.-ն, 15-ամյա Ռոբերտ Տ.-ն, 16-ամյա Մելսիկ Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Ճամբարակի ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գուրգեն Զ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարները։