Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

19 նոյ 2018 15:19

Ով ուզում է «քյար» ունենա, պետական պաշտոնյա չպետք է աշխատի.Կաշառք վերցրած ցանկացածին «հատ-հատ» բռնելու ենք

Ով ուզում է «քյար» ունենա, պետական պաշտոնյա չպետք է աշխատի.Կաշառք վերցրած ցանկացածին «հատ-հատ» բռնելու ենքՈվ ուզում է «քյար» ունենա, պետական պաշտոնյա չպետք է աշխատի, այսօր Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետական պաշտոնյայի առաքելությունը ծառայելն է։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ պետական պաշտոնյայի աշխատավարձերը պետք է բարձրանան, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ նրա աշխատանքի արդյունքում երկրի եկամուտները կբարձրանան։
«Հեղափոխության նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունը աշխատանքի քաջալերումն է։ Մենք մարդկանց պետք է օգնենք, աջակցենք, որ հուսահատության, ուրիշի ողորմածության կարիքն ունեցողի հոգեբանություն Հայաստանում չլինի։
Հայաստանը պետք է լինի հնարավորությունների երկիր։ Այսօր մարդիկ ամեն ինչի հնարավորություն ունեն, ընդհուպ՝ պատգամավոր ընտրվելու, բիզնես դնելու», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ խիստ են պայքարելու ու կաշառք վերցրած ցանկացած մարդու «հատ-հատ» բռնելու են։
«Հետո թող չգնան հարազատներով ճամփա փակեն։ Ինչ ուզում են, թող անեն, ներում-բեկում չկա։ Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք բոլոր էդ մարդիկանց։ Հույս ունեմ՝ այս ուղերձը լուրջ կընկալվի», - նշեց Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր