Տղան աղջիկ է ձևացել և ծնողների համար տան գումար վաստակել

Նես անունով դեռահասը դեռ մանկուց հետաքրքրվում էր մոր դիմահարդարման պարագաներով և փորձում դրանք իր վրա: Ծնողները չէին արգելում և օգնում էին խորհուրդներով:
Նեսը Instagram-ում դիմահարդարման դասընթացներ է կազմակերպում և ներկայացնում իր վառ կերպարները, որտեղ նրան հնարավոր չէր տարբերել աղջկանից:
Ժամանակի ընթացքում նա հայտնի է դառնում համացանցում. նրա @nes_tyyy անձնական էջը 291 հազար հետևորդ ունի, նրա հետ պայմանագրեր են կնքում հայտնի կոսմետիկ բրենդները, հրավիրում են նորաձևության ցուցադրությունների և հեռուստաշոուների: Վաստակած գումարով Նեսը կարողանում է տուն գնել ամբողջ ընտանիքի համար:
Նեսը խոստովանում է, որ դասընկերները ծաղրում են իրեն տարօրինակ նախասիրության համար, բայց ինքն ուշադրություն չի դարձնում: