Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

19 նոյ 2018 18:15

Կողմնորոշվեք, Դուք վարչապե՞տ եք, թե՞ ՔՊ քարոզիչ. Ա. Աշոտյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում:
Սա բացարձակ անթույլատրելի է: Կա´մ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր   կարգավիճակից, կա´մ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնեական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվեն: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը:
Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիրքը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ո´չ վարչական ռեսուրսների օգտագործումից, ո´չ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:
Պարո´ն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր