Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահական ժամկետի համար       Տեսանյութ.Օտարերկրյա՝ հոլանդական «Կռունկ» երգչախումբը Երևանում կատարում է Կոմիտասի երգերը    

20 նոյ 2018 11:48

Նորմալ ա, որ լիդերը չգնա ընտրություններին, քան Ձեր պես՝ ավագանու ընտրությունների ժամանակ

Նորմալ ա, որ լիդերը չգնա ընտրություններին,  քան Ձեր պես՝ ավագանու ընտրությունների ժամանակ«Ընդդիմության լիդեր Սերժ Սարգսյանը 6 ամիս ա չի խոսացել. Դուք աշխարհում գիտե՞ք այդպիսի մի ընդդիմություն, որի լիդերը 6 ամիս ա՝ չի խոսում»,- «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ դիմելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանին՝ հարց է ուղղել Պետրոս Ղազարյանը: Վիգեն Սարգսյանն արձագանքել է՝ «շատ գիտեմ էդպիսի դեպքեր, բայց եկեք ուրիշ բանի մասին խոսենք, քանի որ Դուք դաշտը մասնակի եք պատկերացնում»: «Ժողովուրդը պետք է որոշի. մենք խնդրում ենք քվե՝ հակակշիռ լինելու համար: Ակնհայտ է, որ այս ընթացքում տեսել ենք խայտառակ զարգացումներ, որոնց մասին խոսել է միայն ՀՀԿ-ն: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, բոլորը գիտեն, որ նա մեր կուսակցության նախագահն է, լսել ենք իր մանրամասն զեկույցը՝ խորհրդի առնվազն երկու նիստերի ժամանակ, հրապարակել ենք բանաձև՝ հիմնված այդ խոսքի և խորհրդի անդամների խոսքի վրա: Այնպես որ, չեմ կարծում հարց կա՝ խոսել ենք, թե՞ ոչ»,- հավելել է Վիգեն Սարգսյանը:
Պետրոս Ղազարյանի արձագանքին՝ «իսկ ինչո՞ւ նա ցուցակում չէ», Սարգսյանն ասել է. «Նորմալ ա, որ լիդերը չգնա ընտրություններին, եթե չի լինելու ԱԺ-ում, քան Ձեր պես՝ ավագանու ընտրությունների ժամանակ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր