Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

20 նոյ 2018 13:35

Թանկարժեք տիեզերական ճամփորդություն՝ 55 մլն դոլարի դիմաց

Թանկարժեք տիեզերական ճամփորդություն՝ 55 մլն դոլարի դիմացԱմերիկյան Axiom Space ընկերությունը հայտարարել է, որ 55 մլն դոլարի դիմաց պատրաստ է ցանկացողների համար 10-օրյա տուր կազմակերպել դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ):

Ինչպես նշում է Luxury Launches-ը, Հյուսթոն քաղաքում գտնվող ընկերությունից հայտնել են, որ 10-օրյա տուրը ներառում է ուղևորի տեղափոխումը ՄՏԿ, այնտեղ մնալը, ապահով վերադարձը Երկիր, ինչպես նաև 15-օրյա նախնական ուսուցումը, որն անհրաժեշտ է տիեզերական ճամփորդին անհրաժեշտ փորձի ու հմտությունների փոխանցման համար:
Ընկերությունը, որը գլխավորում է նախկինում ՆԱՍԱ-ի՝ Միջազգային տիեզերակայանի գծով առաքելության ղեկավար Մայքլ Սուֆրենդին, մտադիր է իր առաջին թռիչքն իրականացնել 2020թ. սկզբին:
Axiom Space-ը նաև մտադիր է ՄՏԿ-ին կից տիեզերական «հյուրանոց» ստեղծել, որը կկարողանա կցվել, հետո հեշտությամբ անջատվել ՄՏԿ-ից: Ենթադրվում է, որ դրա կառուցման աշխատանքներն ավարտվելու են 2022թ.:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր