Անդրանիկ Թեւանյանը 2 ամսով կալանավորվեց          Սամվել Կարապետյանի առաջարկն է Էջմիածինը դարձնել հատուկ քաղաք, Վատիկանի ու Երուսաղեմի նման       Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով hարվածել Ուկրաինային    

20 նոյ 2018 14:49

Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի հետ բազմաթիվ գումարներ կվերադարձվեն բյուջե

Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի  հետ  բազմաթիվ գումարներ կվերադարձվեն բյուջե«Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանն այդ 30 մլն դոլարը կամավոր վերադարձնի բյուջե և մնացածը նույնպես»,- սեպտեմբերի 11-ի հանրահավաքում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի վրա կալանք է դրված:
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողները վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ փուլում է գտնվում այդ գումարի վերադարձը բյուջե: «Նախաքննությունը շարունակվում է, բայց ես համոզված եմ, որ էդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն բյուջե: Ես հասկանում եմ, որ ուզում ենք բոլոր քրեական գործերն արագ ավարտվեն ու գնան դատական քննության, բայց քաղաքական, միջազգային վիճակն ազդում ա գործի քննության վրա»,- ասաց Ն. Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր