Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակելու ժամանակն է. նախկին իշխանություններն անդառնալի կորուստներ կունենան.«Ժողովուրդ»

Շատերն, իհարկե, մոռացել են այս պատմությունը:
Հիշեցնենք՝ 2005-2006թթ. «Հայ արիական միաբանություն» կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, թե հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ օրենսդիրում եղած համասեռամոլների ցուցակը: Նա նույնիսկ այդ ցուցակն ուղարկել էր երկրի բարձրագույն իշխանություններին: Այս թեման իսկական փոթորիկ էր առաջացրել քաղաքական դաշտում, եւ պատճառ դարձավ, որպեսզի Արմեն Ավետիսյանը հայտնվի բանտում:
Տարիներ անց, երբ նա արդեն ազատ էր արձակվել, 2013թ. հոկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե ինքը այդ ցուցակները հանձնել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Բայց հետո խոստացել է անուններ չհրապարակել: Հիմա, փաստորեն, կրկին արդիական է դառնում հայտնի ցուցակների թեման, եւ, իսկապես, նոր իշխանությունների դեմ անազնիվ պայքարը` այս թեմայի շահարկումը, կարող է բերել նախկինների համար անդառնալի կորուստների:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: