Ինչո՞ւ է Խաչատուրովը դատի տվել քաղաքագետին. պարզաբանում է Խաչատուրովի ներկայացուցիչը (տեսանյութ)

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ պետք է մեկնարկեր Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը։ Սակայն այսօր կողմերից դատարան էր ներկայացել միայն Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա դատարանին ներկայացրեց 2018-ի հուլիսի 30–ին Ա1+ հեռուստաընկերությունում հրապարակված հարցազրույցի տեսագրության դիտողականության վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև հերքման տեքստի նախընտրելի տարբերակը։
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ հայցվորի ներկայացրած փաստաթղթերը կտրամադրվեն պատասխանողին։ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել այսօրվա դատական նիստը։ Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունվարի 30–ին։