Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

22 նոյ 2018 10:39

Որ հիվանդությունն ինչպես կարող է ազդել ծառայության զորակոչվելու և ծառայության մեջ գտնվող զինվորի ծառայության վրա

Որ հիվանդությունն ինչպես կարող է ազդել ծառայության զորակոչվելու և ծառայության մեջ գտնվող զինվորի ծառայության վրաDialogue.am կայքը «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանակներում  ներկայացրել է պարտադիր ժամկետային զինծառայության անցնող և սահմանափակումով ծառայող զորակոչիկների հիվանդությունների ցանկն ու ծառայության սահմանափակումները:
Ներկայացվել է, թե ներքին օրգանների` (սիրտ, որովայն, ներզատիչ համակարգ ..) որ հիվանդությունների դեպքում զինակոչիկը կզորակոչվի ծառայության, բայց կծառայի սահմանափակումով և որոնց դեպքում այնուամենայնիվ կանցնի ծառայության մյուս զորակոիչկների հետ հավասար պայմաններում:
Հրապարակման մեջ հիվանդությունները ներկայացված են առանձին-առանձին, ինչպես նաև նշված են, թե որ հիվանդությունն ինչպես կարող է ազդել ծառայության զորակոչվելու և արդեն իսկ ծառայության մեջ գտնվող զինվորի ծառայության վրա:

Սուր վարակիչ հիվանդություններ տարած, առողջացած զինակոչիկները` առանց կլինիկալաբորատոր շեղումների, ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության:
Եթե նորակոչիկի մոտ առկա է ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդություններ՝ ֆունկցիաների աննշան (այս ձևակերպումն ունի սահմանված մի քանի մակարդակ, որը ֆիքսված է համապատասխան որոշմամբ) խանգարումով, ապա նա պիտանի է զինծառայության, բայց սահմանափակումով:
Էնդոկրին հիվանդություններ տարած զինակոչիկների պիտանելիության հարցը որոշվում է անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունից հետո: Նրանց արգելվում է միջին և մեծ ֆիզիկական ծանրաբեռնումը, ծառայությունն օդադեսանտային զորքերում:
Եթե զորակոչիկի մոտ եղել են արյան համակարգի՝ ստացիոնար բուժում չպահանջող սուր հիվանդություններ, սակայն կլինիկալաբորատոր բուժումից հետո լավացել են, ու դա վկայում են հետազոտությունների փաստագրված արդյուքները, ապա նա պիտանի է զինծառայության՝ սահմանափակումով: Առանց որևէ հետևանքի սուր ճառագայթային հիվանդություն տարած անձինք, պիտանի են ճանաչվում զինծառայության համար:
Նորակոչիկը պիտանի է համարվում նաև այն դեպքում, երբ նրա մոտ անհայտ պատճառներից սուր ալերգիկ երևույթները 1տարվա ընթացքում ի հայտ են եկել 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ անցել են բուժման կուրսից հետո և չեն ուղեկցվել վերը նշված բարդություններով:
Եթե նորակոչիկի մոտ առկա է եղել տուբերկուլյոզ, բայց բուժվել է ` առանց ֆունկցիայի խանգարման, ապա նա պիտանի է զինվորական ծառայության սահմանափակումով:
Նորակոչիկը պիտանի է զինծառայության սահմանափակումով, եթե նրա մոտ առկա է բրոնխաթոքային համակարգի և պլևրայի ոչ տուբերկուլոզային բնույթի քրոնիկ հիվանդություններ` ԱՇՖ-ի աննշան խանգարումներով, առանց աշխատունակության կորստի:
Քրոնիկ թարախային օբստրուկտիվ բրոնխիտներով անձանց պիտանելությունը որոշվում է ռեմիսիայի փուլում (նահանջի)` ըստ ԱՇՖ խանգարման (արտաքին շնչառական ֆունկցիա):
Եթ նորակոչիկի մոտ առկա է բրոնխիալ ասթմայի նոպաների բացակայություն վերջին 3 և ավելի տարիների ընթացքում, առանց բրոնխալայնիչների, ապա նա պիտանի է զինծառայության՝ սահմանափակումով:
Եթե նորակոչիկի մոտ առկա է սիրտանոթային համակարգի հիվանդություններ, որոնք ունեն բարեհաջող ելք և չեն ուղեկցվում հեմոդինամիկ խանգարումներով, ապա նա պիտանի է զինծառայության:
Եթե նորակոչիկի մոտ առկա է սրտի փականների իզոլացված, ոչ մեծ չափսերի (մինչև առաջին աստիճանը ներառյալ) արտանկումներ` աննշան հետհոսքով (մինչև առաջին աստիճանը ներառյալ), ապա այս դեպքում ևս նա պիտանի է զինծառայության:
Մինչև 3 մմ միտրալ փականի պրոլապս ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության:
Զորակոչիկը պիտանի է զինծառայության նաև այն դեպքում, երբ նրա մոտ առկա է ոչ հաճախակի մոնոմորֆ փորոքային (ժամում` 10-ից պակաս, 24 ժամում` 200-ից պակաս) և վերփորոքային (ժամում` 20-ից պակաս, 24 ժամում` 400-ից պակաս) էքստրասիստոլիաները: Այս դեպքում անհրաժեշտ է աահմանափակել նրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:





















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր