Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 նոյ 2018 13:37

Կարծես ավելի շատ մարդիկ են պաղում «հեղափոխական» հարայհրոցից.

Կարծես ավելի շատ մարդիկ են պաղում «հեղափոխական» հարայհրոցից. Ընդհանուր առմամբ, միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանը փորձի կրկնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ դրսեւորած հրապարակային ագրեսիվ հռետորաբանությունը: Սակայն այդ՝ «ասֆալտափռիչ» ու «պատածեփիչ» պահվածքն ու ելեւէջները, նախ, արդեն շատերը ոչ միայն սովորական են ընկալում, այլեւ ինչ-որ տեղ ձանձրալի է դառնում: Երկրորդ՝ կարծես ավելի շատ մարդիկ են պաղում «հեղափոխական» հարայհրոցից, ակնկալելով, որ պետության ղեկավարի դիրքն զբաղեցնողն ու նույն դիրքում մի 5 տարով (ինչպես իրենք են կարծում) ամրագրվելուն հավակնողը իրեն պետության ղեկավարի պես պահի, այլ ոչ թե միտինգային բոցաշունչ հռետորի: Իշխանության պարագայում արդեն նշմարելի է, որ հիմնական դրույթներից մեկն այն է, թե ինչ խոստացել էին, անցած կես տարում արդեն արել են: Եվ Նիկոլ Փաշինյանը ավելի հաճախ է կարծես վերադառնում այդ, ինչպես իրեն է թվում՝ տպավորիչ դրույթին, փորձում հնարավորինս «բացել» խոստումներն ու կատարվածը: Թե որքանո՞վ է դա համոզիչ, հարցի մի կողմն է: Իսկ մյուս կողմն էլ այն է, որ նրա այդ հայտարարությունները քննադատական անդրադարձների առիթ են տալիս մրցակիցներին: Իշխանական քարոզչության հնարավոր ուղղություններից մեկն էլ ընտրություններից հետո, իբր, սպասվող ներդրումային տեղատարափն է: Դա, իհարկե, կարող է տպավորություն թողնել, սակայն չիրականանալու դեպքում, ինչը շատ ավելի հավանական է, հետադարձով ցավալի կարող է հարվածել իշխանության վարկանիշին: Ավելին՝ իրավիճակում, երբ տնտեսական ցուցանիշները դեռ մի կողմ, մարդկանց աշխատանքային եկամուտները չեն ավելացել, երբ գները բարձրացել են, երբ սակագները ոչ միայն չեն նվազել, այլեւ, օրինակ, ջրինը կարող է նաեւ բարձրանալ, ներդրումային խոստումներն ու դրա մասին խոսակցությունները հազիվ թե լրջորեն տրամադրություն փոխեն: 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր