Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

22 նոյ 2018 14:39

Թուրքիայում աշակերտուհին ամեն օր դպրոցի բակում համբուրում է Աթաթուրքի կիսանդրին

Թուրքիայում աշակերտուհին ամեն օր դպրոցի բակում համբուրում է Աթաթուրքի կիսանդրինԹուրքիայում 1-ին դասարանի աշակերտուհին ամեն օր համբուրում է դպրոցի բակում տեղադրված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:
Թուրքիայի հյուսիսում գտնվող Չորումի շրջանի հանրակրթական դպրոցի տնօրինությունը, տեսանկարահանող սարքերի արձանագրած նյութերը դիտելիս, նկատել է, որ 1-ին դասարանի աշակերտուհի Զեյնեփ Ալքաչը նախքան դպրոց մտնելը համբուրում է Աթաթուրքի կիսանդրին, ձեռքով ցտեսություն մաղթում, ապա դասասենյակ գնում:
Այս քայլը ողջունել է դպրոցի տնօրինությունը և աշակերտուհուն Աթաթուրքի մասին գրքեր նվիրել:  
Նվերները ստանալուց հետո աշակերտուհին ասել է. «Ես Աթաթուրքին շատ եմ սիրում: Աթաթուրքը մեզ ավանդել է մեր դրոշը, մեր հանրապետությունը և մեր տոները»:
Զեյնեփի մայրը նշել է, որ իր դուստրն Աթաթուրքի սիրով է մեծացել և իրենց միշտ ասում է.«Աթաթուրքը մեզ փրկել է թշնամիներից»: 
«Մենք, որպես դպրոցի ղեկավարություն, ջանում ենք կրթել այնպիսի աշակերտներ, որոնք կմեծանան Թուրքիայի Հանրապետության ամենամեծ արժեքի` հանրապետության հիմնադիր, մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սիրով»,-  ասել է դպրոցի տնօրենը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր