«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 6-ի համար       Արարատ Միրզոյանը չի հաղթահարում հոգեբանական վախերը․ «Հրապարակ»    

22 նոյ 2018 15:16

Գործազուրկն իր ռեզյումեում հիշատակել է Քարդաշյանի անունը և հաջողության հասել

Գործազուրկն իր ռեզյումեում հիշատակել է Քարդաշյանի անունը և հաջողության հասելԱմերիկացի Քրիս Սամլինն իր ռեզյումեում նշել է, որ ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է Twitter-ում իր գրառմանը: Այս փաստը երիտասարդին հաջողություն է բերել, հաղորդում է The BuzzFeed-ը:

Ռեզյումեի «Ձեռքբերումներ» սյունակում Սալմինը նշել է, որ համագործակցել է Fox և BET հայտնի ընկերությունների հետ, ինչպես նաև գիրք է գրել, որը հնարավոր է ձեռք բերել Amazon և iBooks խանութներում: Սակայն, ռեզյումեն սրանով չի ավարտվել:
«Քիմ Քարդաշյանի ռեթվիթը ասպիրանտուրայում տպավորիչ աշխատանքի համար» տղամարդը ավելացրել է սյունակի վերջում և որպես ապացույց դրա սքրինշոթը հրապարակել Twitter-ում:
Շուտով Սամլինի հաղորդագրությունը տեսնում է նաև ռեզյումեի հերոսուհին և մեկ անգամ ևս ռեթվիթ անում՝ նրան հաջողություն մաղթելով:
Այս իրադարձությունն աննկատ չի մնում: Տղամարդը թարմացնում է «Ձեռքբերումներ» սյունակը՝ ավելացնելով հեռուստաաստղի նոր հաղորդագրությունը:
«Հիմա ինձ հաստատ կհրավիրեն աշխատանքի»,- հայտարարել է Սամլինը:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր