Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

22 նոյ 2018 15:34

Ինչու չեն հայտնաբերվում Սաշիկ Սարգսյանի որդին և Վահագն Հարությունյանը

Ինչու չեն հայտնաբերվում Սաշիկ Սարգսյանի որդին և Վահագն ՀարությունյանըԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես են պատրաստվում քարոզարշավի ժամանակ ապահովել ընդդիմադիրների անվտանգությունը (Լրագրողը հատուկ շեշտեց Արմեն Աշոտյանի անունը՝ նշելով, թե վերջինս հասարակության կողմից ընդունելի չէ), կոչ արեց լրագրողին կոռեկտ լինել բառերի մեջ. «Չեմ կարող ասել, որ հանրությունն Աշոտյանին չի ընդունում: Ձեր կարծիքը Ձեր մեջ պահեք: Մեր պայմանները բոլորի համար հավասարաչափ է լինելու: Ես նոյեմբերի 26-ից շրջագայություններ եմ ունենալու մարզերում, հանդիպումներ եմ ունենալու մարզային կառույցների շտաբերի ղեկավարների հետ: Բոլորին հրավիրելու ենք: Ով գա, կմտածենք, որ նրանք ուզում են համագործակցել ոստիկանության հետ, ունենալ ազատ, թափանցիկ և արդար ընտրություններ: Ես ներկայացնելում եմ ոստիկանության տեսակետը, որը քաղաքական չէ, քանի որ ոստիկանությունը քաղաքական մարմին չէ»:

Օսիպյանը հայտնեց, որ հանդիպումների է հրավիրելու նաև ռեյտինգային ընտրակարևգով առաջադրված թեկնածուներին, որպեսզի համագործակցության արդյունքում հնարավոր լինի խուսափել խնդիրներից:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի այն հայտարարության, որ տարբեր մարդիկ մոտենում են իր ընկերներին և հորդորում չաջակցել Հանրապետականին, ոստիկանապետը նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի, իսկ եթե Աշոտյանը բողոք ունի, կարող է դիմել ոստիկանությանը:
Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ Մարտի 1-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանը հարցազրույցներ է տալիս, սակայն ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել նրան, նշեց, որ երբեմն ամիսներ են անհրաժեշտ լինում հետախուզվողներին գտնելու համար՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ (Հարությունյանը Ռուսաստանում է) աշխատանքներ տարվում են:
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, ով ևս գտնվում է հետախուզման մեջ, Ոստիկանապետը հայտարարեց, որ վաղ թե ուշ վերջինս հայտնաբերվելու է՝ հավելելով, որ հանգամանքներ կան, որոնք չի կարող հրապարակավ մեկնաբանել, սակայն որոնողական աշխատանքներ տարվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր