Օգոստոսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր       Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր    

22 նոյ 2018 19:10

Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացին փորձել է թմրանյութ ներկրել. ՊԵԿ

Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացին փորձել է թմրանյութ ներկրել. ՊԵԿՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արդյունքում քաղաքացու մարմնից դուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված 42 գրամ սև գույնի զանգված: Դ.Ս.-ի հայտարարության համաձայն՝ այն «ափիոն» տեսակի թմրանյութ է:
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր