Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

22 նոյ 2018 20:40

Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի հետ կապերի ամրապնդման վրա

Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի հետ կապերի ամրապնդման վրաԿովկասում Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա, գտնում են Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 
Նշելով, որ Հայաստանը ավանդաբար Ռուսաստանի սերտ և հավատարիմ դաշնակիցներից է, անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և ռազմական բլոկին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, վերլուծաբանները շարունակում են. – «Բայց վերջին ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է առաջացել, որը հաջորդում է թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժեղացմանը»:

Միացյալ Նահանգները հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև, գտնում է Stratfor-ը` նշելով, որ նման մի փորձ արդեն արվել է, երբ ԱՄՆ-ի նախագահի Ազզգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցած ամիս այցելելով Հայաստան, ասել էր, թե ԱՄՆ-ը կարող է զենք վաճառել Հայաստանին՝ արտահայտելով ԱՄՆ-ի հետաքրքրությունը:

Մոսկվան Բոլթոնի առաջարկը դիտարկեց որպես ուղղակի սպառնալիք, շարունակում են Stratfor-ի վերլուծաբանները, Ռուսաստանը ներկա դրությամբ Հայաստանին զենքի վաճառքի մենաշնորհ ունի և հինգ հազարանոց զորք այդ փոքր երկրում: Չնայած Հայաստանը վերջին հաշվով դժվար թե հրաժարվի Ռուսաստանի հետ իր ռազմավարական համաձայնություններից, բայց երկուսի միջև քաղաքական խնդիրները կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն ընձեռել թուլացնելու Մոսկվայի ազդեցությունը առանցքային դաշնակցի վրա:

Stratfor-ը գտնում է, որ Հայաստանի հիմնական հակառակորդ Ադրբեջանը ևս կգրավի ԱՄՆ-ի ուշադրությունը, մասնավորապես Իրանի վրա ճնշումների առումով: Ադրբեջանի հարաբերությունները իր հարավային հարևանի հետ դժվարությունների կհանդիպեն, քանի որ կառավարությունը, մասնակցելով Թեհրանի զսպման ԱՄՆ-ի ռազմավարությանը, նաև ձգտում է պահպանել արտաքին քաղաքականության հավասարակշռությունը: Ամեն դեպքում, Ադրբեջանը արդեն իսկ դադարեցրել է Իրանից բնական գազի գնումները դեռ մինչ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելը նոյեմբերի 5-ին: 2019-ին ամենայն հավանականությամբ կկրճատվեն տնտեսական կապերը Ադրբեջանի ու Իրանի միջև:

Ինչ վերաբերում է Վրաստանին, Stratfor-ը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները կավելացնի աջակցությունը անվտանգությանը և ավելի շատ զորավարժություններ կանցկացնի Վրաստանի հետ՝ տարածաշրջանի միակ երկիրը, որ ակտիվորեն ինտեգրվում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:

2019-ի համար արված Stratfor-ի վերլուծությունը կանխատեսում է ԱՄՆ-ի առաջիկա քաղաքականությունը Ռուսաստանին սահմանակից երկրների հետ:
Ամփոփ ներկայացված մի քանի պարբերություններում վերլուծաբանները նշում են, որ Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա Միացյալ Նահանգները զարգացնելու է իր կապերը նախկին Միության ծայրամասային երկրների հետ՝ ուժեղացնելու համար ճնշումները Ռուսաստանի վրա:

«Ռուսաստանին սահմանակից արևմտամետ երկրների հետ ԱՄՆ-ը կզարգացնի անվտանգության կապերը՝ զենքի վաճառքի ու զորավարժություններ անցկացնելու միջոցով: Միաժամանակ, Վաշինգտոնը տնտեսական ու անվտանգության նախաձեռնություններ կառաջարկի Մոսկվայի ուղեծրում գտնվող երկրներին՝ փորձելով նրանց պոկել Ռուսաստանից: Ռուսաստանը կարձագանքի իր սեփական միջոցներով, հիբրիդային պատերազմների մարտավարությամբ հակազդելու Միացյալ Նահանգների ու Արևմուտքի ազդեցության տարածմանը տարածաշրջանում», – գտնում են Stratfor-ի վերլուծաբանները 2019-ի համար արված զեկույցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր