Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

24 հուլ 2018 13:40

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոտը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաև փոխնախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ադամ Շիֆը: Նրանք համոզված են, որ հանդիպումը կնպաստի Հայաստանի հետագա ինտեգրմանը միջազգային տնտեսական համակարգում, հայ-ամերիկյան երկկողմ առևտրի ու ներդրումների աճին: Կոնգրեսականները նշել են, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր Փաշինյանը հանձնառու է եղել առաջ մղելու Հայաստանին հուզող հարցերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, նա բարձրաձայնել է իր մտադրությունը խորացնել կապերը ԱՄՆ հետ: «Կասկած չկա որ նախագահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի միջև տնտեսական զարգացման, անվտանգության ու ժողովրդավարության հարցերով զրույցը կարևոր է մեր երկրների միջև  ռազմական գործընկերության ամուր առանցք ստեղծելու հարցում»,- նշել են կոնգրեսականները:

Այս նախաձեռնությունը ողջունել է նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը՝ նշելով, որ իրենք ոգևորված են  ՀՀ-ԱՄՆ համագործակցության ամրապնդման ցանկացած նոր հնարավորությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր