Ժուռնալիստների միության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Պետրոս Ղազարյանի          Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման       ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար    

23 նոյ 2018 15:16

Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

Կրակոցներ Երևանում. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Ղավալյանը և Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ռ. Անդրանիկյանը իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է Երևան քաղաքի Մազմանյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Ղևոնդյանի ուղությամբ, ով, ըստ տեղեկությունների, վնասվածք է ստացել։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «կարմիր բերետավորները» հայտնաբերել են նաև ատրճանակը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր