Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 նոյ 2018 16:30

Առավոտները տաք կիտրոնաջուր խմելը ինչու է օգտակար

Շատ կարևոր է՝ ինչպես եք օրը սկսում: Առավոտները տաք կիտրոնաջուր խմելը վերջերս շատ տարածված է:

Բայց տաք կիտրոնաջուր օգտագործելով՝ դուք չեք օգտագործում միջուկի և կեղևի բոլոր գերսննդարար նյութերը:
Ամբողջական կիտրոնը խաշելով, միայն հյութը չքամելով՝ դուք կկարողանաք ստանալ կիտրոնի բոլոր սննդանյութերը:

Ներկայացնում ենք անհավանական բաղադրատոմս.
6 կիտրոն
Ջուր
Մեղր

Պատրաստումը՝
Կիտրոնները մեջտեղից կտրեք և վրան ջուր լցրեք:
Ջուրը 3 րոպե եռացրեք:
Կաթսան թողեք սառչի 10-15 րոպե:
Կիտրոնները և միջուկը հանեք ջրից:

Խմեք տաք կիտրոնաջուրը:
Մնացած տաք ջուրը լցրեք ապակե տարայի մեջ՝ հետո օգտագործելու համար:
Կարող եք մեղր ավելացնել ըմպելիքին:

Առավելությունները՝
Ամրացնում է իմունային համակարգը:
Պաշտպանում է մրսածությունից:
Անհավանական էներգիա է տալիս:
Օգնում է մարսողությանը և կարգավորում է նյութափոխանակությունը:
Մաքրում է տոքսիններից:
Կարգավորում է օրգանիզմի рН-ի մակարդակը:
Մաքրում է մաշկը:
Թարմացնում է շնչառությունը:
Օգնում է նիհարել:
Բարձրացնում է տրամադրությունը՝ օգնելով խուսափել տագնապից:
Խոնավեցնում է ավշային համակարգը:
Նպաստում է ապաքինմանը:

Այս ըմպելիքի մեկ բաժակը կօգնի օրը էներգիայով լի կսկսել:
Ջուրն ամեն առավոտ տաքացնել պետք չէ: Ըմպելիքը կարող եք նաև սառը վիճակում օգտագործել:
Սննդանյութերը մնում են, սակայն ըմպելիքը պետք է շատ սառը չլինի:
Եթե տաք ջուր եք նախընտրում, կարող եք այն մի քիչ տաքացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր