ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ, որ փողոցները փակ կլինեն մայիսի 2-5-ին       «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա    

24 նոյ 2018 10:02

«Ձեռքերը կտրելու» գործ է բացվել. Ակտիվիստներին «աշխատավարձ», հաղթանակի դեպքում՝ ավելին. «Ժամանակ»

«Ձեռքերը կտրելու» գործ է բացվել. Ակտիվիստներին «աշխատավարձ», հաղթանակի դեպքում՝ ավելին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձևերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է:

Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչև անգամ հարյուր ակտիվիստների՝ նրանց վճարելով 50-100 հազար դրամ, խոստանալով պարգևավճար թեկնածուի հաղթանակի դեպքում: Սա բացահայտ օրենքի խախտում է, որովհետև օրենքը չի նախատեսում, որ որևէ թեկնածու կարող է ունենալ վճարովի ակտիվիստներ: Մինչդեռ վճարված ակտիվիստը բարոյապես և ֆինանսապես պարտավորված է զգում իր ընտանիքի անդամներին, մտերիմներին ուղղորդել դեպի այն թեկնածուն, ում համար ինքն աշխատում է, որովհետև թեկնածուն խոստացել է հաղթանակի դեպքում կրկնապատկել, այսպես կոչված, աշխատավարձը:
Ցանկության դեպքում իրավապահ մարմինները շատ հեշտությամբ կարող են բացահայտել ընտրակաշառքի բաժանման այս թաքնված ձևը, որը ընտրողներին ֆինանսապես ուղղորդելու միջոց է»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր