Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

24 նոյ 2018 20:25

Կաթնասնկախտ ուժեղ սեռի շրջանում. ախտանիշեր, որոնք երբեք չպետք է անտեսեն երիտասարդները

Եթե տղամարդն ամուր իմունային համակարգ ունի, ճիշտ է սնվում, սպորտով է զբաղվում, անկանոն սեռական կապեր չի ունենում, ապա կանդիդոզով հիվանդանալու նրա հնարավորությունը զրոյական է:
Սակայն ոչ բոլոր տղամարդիկ կարող են պարծենալ ամուր առողջությամբ և վնասակար սովորությունների բացակայությամբ:
Հայտնի է, որ Candida տիպի սնկերն ապրում են օրգանիզմի բոլոր լորձաթաղանթներում:
Տղամարդկանց շրջանում կանդիդոզ հիվանդության առաջացումը և զարգացումը հնարավոր է միայն վարակվելուց հետո կամ իմունիտետի իջնելու ֆոնին սնկային գաղութների աճի համար բարենպաստ պայմանների առաջացման դեպքում:
1. Ուժեղ հուզական ցնցում կամ երկարատև սթրես
2. էնդոկրին հիվանդություններ (1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ, գլյուկոզայի հանդուրժողականության խանգարում)
3. Վիտամինների և կենսականորեն անհրաժեշտ միկրոտարրերի պակաս
4. Օրգանիզմի ուժեղ և երկարատև գերսառեցում
5. Հակաբիոտիկների կամ ստերոիդային հորմոնների երկարատև ընդունում
6. Նյութափոխանակության խանգարում և որպես հետևանք՝ ճարպակալում
Տղամարդկանց մեծ մասը կարող է նույնիսկ չնկատել կանդիդոզի առաջացման առաջին նշանները: Բայց եթե տղամարդն այս նշաններից գոնե մեկը հայտնաբերել է, պետք է մտահոգվել:
Տղամարդկանց կաթնասնկախտի առաջացման նշանները՝
Առնանդամի այտուց և թլիփի կարմրություն
 Ցավ սեռական ակտի ժամանակ
 Այրոց միզելիս
 Մոխրագույն-սպիտակ փառ կաթնաշոռի հոտով
 Հաճախակի քոր
Պետք է հիշել, որ այդ դեպքում պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել:
Հաճախ կանդիդոզի առաջացման հետ կարող են արթնանալ այլ, մինչ այդ «քնած» սեռական վարակներ:
Պետք է բժշկի դիմել:
Եթե տղամարդը մշտական զուգընկերուհի ունի, կինը ևս պետք է բժշկի դիմի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր