Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

26 նոյ 2018 10:39

Մեկնարկը տրվեց.ՀՀԿ-ն մտել է սեւի կերպարի մեջ ու որոշել է հայելային քարոզարշավ տանել

Մեկնարկը տրվեց.ՀՀԿ-ն մտել է սեւի կերպարի մեջ ու որոշել է հայելային քարոզարշավ տանելԱյսօր մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը: Ինչ են ասելու կուսակցությունները ընտրողներին, թերեւս պարզ է միայն երեք մասնակից ուժերի դեպքում: Ավելի ճիշտ, նրանց ասածն իմաստավորված ու ընկալելի է լինելու մարդկանց համար: Քաղաքացիական պայմանագիրը կամ Իմ քայլը դաշինքը գնում է իշխանության ամբողջականացմանը՝ քաղաքական հեղափոխությունը խոստանալով տարածել տնտեսության ոլորտ:
Քո ՍԴԿ կուսակցությունը, որը ապրիլյան հեղափոխության օրակարգի հեղինակներից է, խոսում է քաղաքական-կուսակցական եւ ընտրական նոր մշակույթի ներդրման մասին:


Իսկ ՀՀԿ-ն մտել է սեւի կերպարի մեջ ու որոշել է հայելային քարոզարշավ տանել, որը հանգում է Նիկոլ Փաշինյանի մեթոդների կիրառմանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, հղում անելով բոլոր դժգոհներին:
Թե ինչ են ասելու մյուս կուսակցությունները, ինչով են հիմնավորելու իրենց քաղաքական պահանջարկը, դժվար է ասել: Գաղափարական գործոնը, արտաքին քաղաքական կողմնորոշումները ներկայում ըստ էության չեն աշխատում, ելնելով հեղափոխական իրավիճակի տրամաբանությունից:
Դա է պատճառը, որ ընտրությունը հանգել է երկրորդ տեղի ու միակ ընդդիմության տիտղոսի համար պայքարին: Երկրորդ ուղղությունը, որը բնորոշ է այս ընտրարշավին, առաջին տեղի անվիճարկելիությունն է՝ բոլորն ընդունել են Իմ քայլը դաշինքի հաղթանակը:

Կուսակցություններից շատերը բողոքում են, որ ժամանակ չեն ունեցել վերակազմակերպվելու, քանի որ արտահերթ ընտրության քարոզարշավը տեղի է ունենալու սեղմ ժամկետներում: Սրա մեջ իհարկե կա ճշմարտության բաժին, մյուս կողմից, հայկական կուսակցությունների դեպքում խիստ կասկածելի է, որ այլ հանգամանքներում դրանք կփոխեին իրենց բնույթն ու մոտիվացիան:
Դրա ապացույցն այս վերջին 6 ամիսներն են, ինչը բավական երկար ժամանակ էր նոր իրավիճակն իմաստավորելու եւ վերակազմակերպվելու համար: Փոխարենը հանրությունն ականատես դարձավ «անտեր մնացած» կուսակցությունների լիակատար անհամարժեքությանն ու սնանկությանը՝ անհեթեթ գնահատականներով ու փաստարկներով:
Մյուս կարեւոր պահն այն է, թե նման պայմաններում, երբ հանրությանն «արխայնացրել» են իշխող կուսակցության հաղթանակի հարցում, ՀՀԿ-ն էլ իրենով է արել «մտահոգներին», այսինքն հին կոռուպցիոն կյանքով ապրելու ցանկություն ունեցողներին, արդյոք ընտրողները կգնան ընտրատեղամասեր: Ըստ այդմ, արդյոք ընտրությունը կունենա այն կանխատեսելի ելքը, որի մասին խոսում են բոլորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր