Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

06 մայիս 2026 19:01

Նոր կանոնակարգերը կապահովեն Հորմուզի նեղուցով երկարաժամկետ տարանցիկ անվտանգության հիմքը

Նոր կանոնակարգերը կապահովեն Հորմուզի նեղուցով երկարաժամկետ տարանցիկ անվտանգության հիմքըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում անվտանգ և կայուն նավարկությունը կապահովվի, քանի որ ագրեսորների սպառնալիքները վերացվում են և նոր ընթացակարգեր են ներդրվում։

Իրանական կողմը նշել է միջազգային առևտրային նավատորմի ներկայացուցիչների հետ կառուցողական փոխգործակցությունը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Պարսից և Օմանի ծոցերում գտնվող նավերի նավապետներին և սեփականատերերին Հորմուզի նեղուցով տարանցման ժամանակ Իրանի կանոնակարգերը պահպանելու և տարածաշրջանային նավագնացության անվտանգության ապահովման գործում նրանց արդյունավետ ներդրման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հրամանատարությունը ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը մտնում է կայունության նոր փուլ։​ Նշվում է, որ «նոր ընթացակարգերի» ներդրումը կկազմի երկարաժամկետ տարանցիկ անվտանգության հիմքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր