Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

26 նոյ 2018 11:40

Փաշինյանի անակնկալը 2019 թվականին. վախենում է այդ մասին բարձրաձայնել

Փաշինյանի անակնկալը 2019 թվականին. վախենում է այդ մասին բարձրաձայնելԹալինում նախընտրական քարոզարշավի առաջին օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում իրականացվել է քաղաքական հեղափոխություն, հիմա եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը:
«Եվ Հայաստանն առաջիկա շրջափուլում մենք պետք է բարձրացնենք բոլորովին նոր քաղաքական ու տնտեսական մակարդակի վրա: Բայց ես ուզում եմ այս պահին անդրադառնալ մի քանի փոփոխությունների, որոնք 2019 թվականի ընթացքում արդեն կտեսնեք: Մենք ասում ենք, որ միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից: ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ Թալին քաղաքում աշխատող բոլոր այն հիմնարկները, այդ թվում առևտրի կրպակները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 մլն դրամը, նրանք ազատվելու են հարկերից: Եվ սա աշխատանքի խրախոսւման մեր քաղաքականության արդյունքն է»,- ասաց նա:


Ըստ Փաշինյանի՝ մինչև հիմա Հայաստանում տարվել է այն քաղաքականությունը, որ քաղաքացին խեղճ լինի, վիզը ծուռ ու ձեռքը պարզած կանգնի պաշտոնյաների առաջ: Բայց պետք է հնարավորություն ստեղծել, որ մարդիկ աշխատեն ու իրենց արաժանապատիվ վաստակով իրենց ընտանիքը պահելու հնարավորություն ունենան:
«Ավելին, մենք այդ միկրոբիզնեսին հնարավորություն ենք տալու, որ մինչև երեք աշխատող ունենան, և այդ աշխատողների համար վճարեն համապետականից ցածր եկամտահարկ: Եթե մենք եկամտահարկը բոլորի համար սահմանելու ենք 23 տոկոս, բայց միկրոբիզնեսը մինչև երեք աշխատողի համար կկարողանա վճարել ֆիքսված 5000 դրամ: Հաջորդը, մենք բոլոր անհատ տաքսու վարորդներին ազատելու ենք բոլոր տեսակի հարկերից»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կվերանայվի ճանապարհային երթևեկության տուգանքների համակարգը: Նախ տուգանքի առավելագույն չափն է փոխվելու, այսօր շատ բարձր տուգանքներ կան: «Մենք առավելագույն չափը սահմանափակելու ենք 29 հազար դրամ, այսինքն՝ մեզ մոտ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 29 հազարից ավելի տուգանք չի լինի ընդհանրապես: Բայց մյուս կողմից մենք մարդուն չենք ասելու՝ փողը տուր, ինչ ուզում ես արա, բալային համակարգ ենք դնելու, որի իմաստը հետևյալն է՝ կոպիտ տուգանքների համար այդ բալերից հանելու են տարեկան: Երբ բալերը հանվեցին, դարձավ զրո, այդ վարորդին որոշ ժամանակով զրկելու ենք վարորդական իրավունքից: Եվ սրանով հասնելու ենք նրան, որ լկտի վարորդները զրկվելու են վարորդական իրավունքից, և մեր ճանապարհներին մնալու են նրանք, ովքեր ի վիճակի են կարգապահ վարորդներ լինել»,- նշեց նա:
Ըստ Փաշինյանի՝ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Հայաստանը դառնա արդյունաբերական երկիր: Երկրում ի վերջո ամենակարևոր դասակարգը աշխատավոր դասակարգն է, պետք է բացվեն նոր գործարաններ, որտեղ կլինեն հազարավոր աշխատողներ:
«Եվ այսօր մի քանի նման նախագծեր են քննարկվում: Դեկտեմբերին Հայաստանում կբացվի առաջին գործարանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որը կենցաղային տեխնիկա է արտադրելու: Այսինքն՝ Հայաստանում սկսել են հեռուստացույց արտադրել, հեռուստացույցի հայկական բրենդ է լինելու: Շատ կարևոր արտադրության տեսակներ կան, բայց սնահավատություն է, ինչ է, ես վախենում եմ դրա մասին բարձրաձայնել, թող անակնկալ լինի: Ընդ որում, հայազգի ներդրողներ են, սա շատ կարևոր բան է: Երեք օր առաջ ես հանդիպել եմ մի ներդրողի հետ, ով աշխարհում երեք տեղ հսկայական գործարաններ ունի՝ շատ հայտնի արտադրանք արտադրող: Ինքը եկավ, ասաց՝ ես հեղափոխությունից հետո, մի հատ երկրի անուն տվեց, ասաց՝ էնտեղ էի ուզում գործարան բացեի, բայց որոշեցի, որ գալու եմ ու իմ հայրենիքում եմ ստեղծելու գործարան: Լավ, տեղն էլ ասեմ, եթե ամեն ինչ նորմալ գնաց, լավ տեղը չեմ ասի: Եթե ամեն ինչ նորմալ գնաց, 2019 թվականին արդեն մեր երկրի տնտեսության կերպարն է փոխվելու, որովհետև մեր երկիրն արդեն շատ մեծ ու լուրջ քայլեր է կատարելու արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին», ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր