Տեսանյութ.Վարորդն իրավունք չունի պահանջել՝ վճարել, իրավունք չունի նաև ձեզ իջեցնել ավտոբուսից          Հնարավոր է թույլ ձյուն, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Վրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները    

27 նոյ 2018 10:02

Թղթադրամների պատրաստմամբ զբաղվող բանդայի հետ ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբորորդին. «Ժողովուրդ»

Թղթադրամների պատրաստմամբ զբաղվող բանդայի հետ ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբորորդին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ գործով ձերբակալված անձանցից մեկը պատմել է, թե բավական մեծ պարտքեր է ունեցել: Ավելին` մեկ տարի առաջ պարտքատերերը առևանգել են այդ պարտքի պատճառով` պահանջելով վերադարձնել գումարները: Բայց առևանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը այժմ իրավապահների կողմից ապօրինի զենք և թմրամիջոցներ պահելու մեղադրանքով հետախուզման մեջ է:
Ի դեպ, վերոնշյալ անձին ձերբակալելուց հետո իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել: Թե ինչ կապ կարող է ունենալ Նարեկ Սարգսյանն այս խմբի հետ, դժվար է ասել: Բայց լուրջ կասկածներ կան, որ դրամանենգների թիկունքում հասարակ մարդիկ չեն եղել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր