Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

27 նոյ 2018 10:19

ՔՊ-ի ներսում իշխանության համար պայքարը դեռ նոր է սկսվում. վարկաբեկվում,վարկաբեկում են. «Ժամանակ»

ՔՊ-ի ներսում իշխանության համար պայքարը դեռ նոր է սկսվում. վարկաբեկվում,վարկաբեկում են. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները համարելով, որ կողքից որևէ մրցակից չունեն, և իրենց իրական հակառակորդները հենց դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են, ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար:

Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է Կարեն Չիլինգարյանը: Այս ընտրատարածքում «Իմ քայլի» մյուս թեկնածուները նրան մեղադրում են կուսակցական ռեսուրսները չարաշահելու մեջ՝ ասելով, որ Չիլինգարյանի հորեղբայրը ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարն է, և այդ ռեսուրսը օգտագործում է բացառապես եղբորորդու համար:
Չիլինգարյանի եղբայր Բաբկեն Չիլինգարյանն էլ, ի պատասխան այդ մեղադրանքների, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժող ջան, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Կարեն Չիլինգարյանը ինքն է իր քարոզչական պաստառները փակցնում։ Մենք չունենք ռեսուրս, գումարով աշխատող հարյուրավոր մարդիկ, բայց փոխարենը ունենք երիտասարդ թիմ»:


Այս ընտրատարածքից ՔՊ-ի կողմից առաջադրված են նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը: ՔՊ-ի ներսում իշխանության համար պայքարը դեռ նոր է սկսվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր