Այս «թաքնված» սարքերն ամենաշատն են էներգիա խլում քան սառնարանն ու հեռուստացույցը

Իրականում գլխավոր սարքերը, որոնք անմեղ են թվում, սակայն ամենաշատն են էներգիա խլում, թվային տեսամոնիտորներն են (DVR) և մալուխային կամ արբանյակային հեռուստատեսության համար նախատեսված տյուներները (Set Top Box)։ Այս անմեղ թվացող արկղներն ավելի շատ էներգիա են խլում, քան սառնարանները։
ԱՄՆ-ում հաշվարկել են, որ 160 մլն թվային վիդոռեգիստրատորները, որոնք ունեն նրանք այժմ, տարեկան օգտագործում են ավելի քան 3 միլիարդ դոլարի էլեկտրաէներգիա, որը հավասարազոր է 9 հատ 500 Մվտ էլեկտրակայանի էներգիային։ Դա ավելի շատ էներգիա է, քան օգտագործում է Մերիլենդ նահանգը 12 ամսվա ընթացքում։
Ամենավատն այն է, որ այդ էներգիայի 2/3-ն օգտագործվում է, երբ սարքերն անջատված են։ Իրականում այդ սարքերը երբեք ամբողջովին չեն անջատվում, այսինքն՝ սարքը «OFF» ռեժիմում չի լինում։
Այս ամենից հետևություն է արվում, որ HD DVR-ները, որպես կանոն, ավելի շատ էներգիա են խլում, քան հեռուստացույցը, որին այն միացված է։