Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

27 նոյ 2018 11:47

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի շքեղ նավերի շարասյունը՝ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի շքեղ նավերի շարասյունը՝ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնումՌուսաստանցի հայ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար մոտեցել են Թուրքիայի Մարմարիս նավահանգստին: Սա չի վրիպել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից: Ուշադրություն է հրավիրվել Կարապետյանի շքեղ նավերի շարասյան վրա: 
Թուրքական կայքերը հայտնում են, որ աշխարհի մեծահարուստ հայ գործարարին պատկանող զբոսանավերը մի քանի ժամ կայանել և լիցքավորվել են թուրքական ափերում:
Նշվում է, որ «Asmira» բենզալցակայանի աշխատակիցները վառելիքով լիցքավորել են 87մ երկարությամբ գերմանական «Լüerssen» ֆիրմայի արտադրության «Ace» կոչվող զբոսանավը,  և այդ նույն զբոսանավի ուղղաթիռը, «Garçon» զբոսանավերըմոտորանավակները, 67մ երկարությամբ հոլանդական «Damen» ֆիրմայի նավը, որի վրա եղել են եղել ջրային ժամանցի միջոցներ:
Հիշեցնենք, որ «Forbes» ամսագրի վերջին  տվյալների համաձայն՝ Սամվել Կարապետյանի կարողությունը կազմում է  2.8 մլրդ: Կարապետյանը Ռուսաստան է տեղափոխվել 1990թ.: Գործարարը հանդիսանում է «Տաշիր» հոլդինգի համահիմնադիրն ու սեփականատերը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր