«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել          Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

27 նոյ 2018 13:12

Շուշան Պետրոսյան եւ Արմեն Աշոտյան, ուշադիր լսեք...Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա

Շուշան Պետրոսյան եւ Արմեն Աշոտյան, ուշադիր լսեք...Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կաՍպիտակում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի աղմուկ հանած հայտարարությանը: Մասնավորապես, Միքայելյանն ասել էր՝ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: «Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասել էր Միքայելյանը: 
Նիկոլ Փաշինյանը Միքայելյանին քննադատողներին համեմատեց թփերի արանքում թաքնվող «գայիշնիկների», որոնք վարորդներին տուգանում են թեթեւ խախտումների համար:
«Որոշ հանրապետականներ՝ Շուշան Պետրոսյան եւ Արմեն Աշոտյան, ուշադիր լսեք... Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա: Դուք, որ երկար տարիներ բերաններդ ջուր առած՝ ղեկավարել եք բանակի թալանը, իսկ հիմա էլ ուզում եք պաշտպանել բանակի թալանի ձեր իրավունքը: Ես դա թույլ չեմ տա ձեզ:
Ես չեմ հիշում, որ նրանք մի բան ասեին, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի բաժինը դարձրել է իր արջերին կեր: Բա ո՞ւր էիք այդ ժամանակ: Չկայիք, որովհետեւ ձեզանից ոմանք նման պահեստներ ունեն ուրիշ տեղերում: Մենք այդ պահեստների տեղը գիտենք, բացահայտել ենք եւ շատ բան, երբ որ չենք ասում՝ պետական գաղտնիք է: Ոմանք բանակին նվիրված հիմնադրամներից իրենց վետերոկներն էին ֆինանսավորում... այդ ինչո՞ւ ազատամարտը չէիք պաշտպանում»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազին հանձնարարել է՝ ուսումնասիրել, թե զինվորներին ինչ սննդամթերք է մատակարարվում: Նա ասաց, որ բոլոր մեղավորներին պարզելու են եւ պատժեն:
«Այդ կոչումները վերցրել եք, որ ձեր սեփական ժողովրդին թալանեք, որ նվաստացնեք եւ ընտանիքներ քանդեք: Ես չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն, որ Սերժ Սարգսյանի եղբոր միայն մեկ բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա: Ոչ մեկ չի հարցնում դա ձեզ, որ զինվորը տռուսիկ ու մայկա չունի, այլ թալանչի ստահակներ: Ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել»,- Սպիտակում քարոզարշավը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր