Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

27 նոյ 2018 14:35

Սա լուրջ մարտահրավեր է,մեր դաշնակիցները զենք են վաճառում մեր թշնամի երկրին

Սա լուրջ մարտահրավեր է,մեր դաշնակիցները զենք են վաճառում մեր թշնամի երկրինՄենք պետք է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարձրացնենք նոր մակարդակի ե՛ւ ԵՏՄ-ի, ե՛ւ ՀԱՊԿ-ի, նաեւ երկկողմ մակարդակով: Վանաձորում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հրապարակում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին՝ նշելով. «ՀԱՊԿ-ում բուռն քննարկումներ են տեղի ունենում, որի իմաստն անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է: Օրինակ, դուք գիտե՞ք, թե ՀԱՊԿ-ն մեր նկատմամբ ինչ պարտավորություն ունի, մենք իր նկատմամբ ինչ պարտավորություն ունենք: Մեզ համար այնքան էլ ընդունելի չէ եւ պարզ չէ, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին: Սա լուրջ մարտահրավեր է եւ մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ այս թեման պարզ, շիտակ քննարկել, որպեսզի մենք մեր անելիքները իմանանք: Իմանանք՝ ում վրա պիտի հույս դնենք, ում վրա՝ չդնենք»:
Այդուհանդերձ, Փաշինյանը հայտարարեց, որ ընդհանրապես ՀՀ քաղաքականության տրամաբանությունը պետք է լինի այն, որ մեր հույսը դնենք մեզ վրա, իսկ դրա համար պետք է ուժեղանանք:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ որոշում կկայացվի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր