«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»          Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի       Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած    

27 նոյ 2018 14:55

Փաշինյանը եթե չսրբագրի իր խոսը՝ վտանգավոր բան է...

Փաշինյանը եթե չսրբագրի իր խոսը՝ վտանգավոր բան է...Բանավոր խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում, բումերանգի տեսք ունի. կարող է քո բերանից դուրս գա և հետո վերադառնա նույն խոսողին: Ես խորհուրդ ունեմ տալիս պարոն Փաշինյանին՝ իր խոսքը սրբագրի, որովհետեւ Ղարաբաղի ազատամարտը պաշտպանողները թալանչիներ չեն: 

Եթե իր խոսքը կոնկրետ անձի է վերաբերում, թող խոսքն ուղղի կոնկրետ անձի. ապա թե ոչ, նա վիրավորում է մի սերնդի, որն ամեն ինչ է դրել այս պատերազմում: Տվել է իր առողջությունը, տվել է իր ընկերներին, հարյուրավոր իր ընկերներին է զոհ տվել այդ ազատամարտին: Այդ ազատամարտի պաշտպանելու գործը սրբազան գործ է: Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզեցել վիրավորի բոլորին, թող սրբագրի. Եթե չսրբագրի վտանգավոր բան է, առաջին հերթին իր և իր իմիջի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր