Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

28 նոյ 2018 17:20

Արջը հոշոտել է կնոջն ու նրա նորածին դստերը

Կինը եւ նրա նորածին դուստրը զոհվել են Կանադայի Յուքոն արկտիկական տարածքում գրիզլի արջի հարձակման հետեւանքով: Նոյեմբերի 27-ին այս մասին հայտնել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Միջադեպը տեղի Է ունեցել Մայո բնակավայրից ոչ հեռու: Գիշատիչը կարողացել Է թափանցել 37-ամյա Վալերի Թեորեթի տուն, որտեղ նա եղել Է տասնամսական դստեր հետ: Ընտանիքի գլխավորը՝ Ժերմոն Ռոշոլտը, հարձակման պահին բացակայել Է, երբ նա վերադարձել Է, տնից 100 մետրի վրա պատահել Է գրիզլիին, որին գնդակահարել Է: Ավելի ուշ նա գտել Է զոհվածներին եւ ոստիկանություն կանչել, պատահարի փաստով հետաքննություն Է կատարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր