Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

28 նոյ 2018 18:15

Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը նվիրել պետությանը

Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը նվիրել պետությանըՍերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր մեկ հաշվին եղած ամբողջ 30 մլն դոլարը նվիրել պետությանը, այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այդ 30 մլն դոլարը կալանքի տակ է: Ալեքսանդր Սարգսյանը հայտարարել էր, որ եթե փողը կալանքից ազատեն, պատրաստ է մի մասը նվիրաբերել իր նախընտրած ոլորտներին:
«Ինձ ասում են, որ վերջերս նա պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 մլն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Այսինքն՝ որպեսզի չսպասենք մենք բոլոր պրոցեդուրաներին: Մենք այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Իմ կարծիքով՝ այս վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն մեր զինված ուժերի վրա: Ընդհանուր առմամբ, մենք պետք է որպես հանրություն շատ հստակ վերաբերմունք ցուցաբերենք այս դեպքերի նկատմամբ»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն էլ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ նա 5 մլրդ դրամի գույք պատրաստ է նվիրել պետությանը: Պետությունը դեռ դրան չի արձագանքել, որովհետև, ըստ Փաշինյանի, շատ կարևոր է, որ այս հարցերի վերաբերյալ մենք որպես հանրություն ձևակերպենք վերաբերմունք, ինչ պետք է անենք նման դեպքերում, ինչքան նախաձեռնող պետք է լինենք նման հարցերում: Այսպիսի պրոցեսներն սկսված են, նույնիսկ կան դեպքեր, երբ կոնկրետ դեպքով դեռ քրեական գործ չունենք հարուցված, բայց մարդիկ իրենք նախաձեռնություն են ցուցաբերում և ասում՝ ինչքա՞ն վերադարձնենք պետությանը: Բայց շարունակությունը չեն ասում, թե դա ինչի դիմաց: Դա շատ կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ մի օր խորհրդարանի ամենակարևոր հարցերից մեկը լինելու է  անցումային արդարադատության ստեղծումը»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ, չարաշահումներ, յուրացումներ և այլն, քրեական գործեր են հարուցված:
«Բայց նաև այս ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչո՞ւ, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձն այն արագությամբ տեղի չի ունենում, ինչ արագությամբ մենք բոլորս կուզեինք: Սա շատ կաևոր հարց է: Եվ իրականում սա կապված է մի խնդրի հետ, որ մեզ համար շատ կարևոր է, որ այս ընթացքում լիարժեք պաշտպանվի և պահպանվի օրինականությունը, որովհետև այդ գումարներն այսօրվա օրենքների համաձայն ֆիզիկապես կվերադարձվեն, երբ որ նախաքննությունն ավարտվի, դատավճիռ լինի, այն հանձնվի ԴԱՀԿ-ին՝ ի կատար ածելու: Եվ ես համաձայն եմ, որ սա շատ դանդաղ գորընթաց է: Այս խնդրի համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է անցումային արդարադատությունը՝ որպես մեր երկրի հետ կապված խնդիրերի լուծման գործիք: Անցումային արդարդատություն նշանակում է, որ շատ դեպքերում այսպիսի գործերը կարող են և պետք է այլ լուծում ստանան»,- հայտարարեց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր