Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

29 նոյ 2018 12:13

Հունվարի 1-ից կառավարությունն ավելացնում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները

Հունվարի 1-ից կառավարությունն ավելացնում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստներըԿառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 29-ի նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին, որով առաջարկվում է 2019-ի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակների չափը:
Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ այս նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

«Սա վերաբերում է նրանց, ում կենսաթոշակը ցածր է 25 500 դրամից: Նման կենսաթոշակառուների թիմը մոտ 17 հազար է»,-ասաց նա եւ որոշ թվեր ներկայացրեց:
«2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463 069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։
017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման համաձայն պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23 313 դրամ:
Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ»:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս դեպքում՝ կենսաթոշակի հաշվարկման բանաձեւը մնում է նույնը, սակայն որեւէ մարդ, եթե ստանում է 25 500 դրամից պակաս կենսաթոշակ, ապա այն պետք է դառնա 25 500 դրամ:
Նշվեց նաեւ, որ անկախ նրանից, թե երբ Ազգային ժողովը կընդունի այս օրինագիծը, այն կունենա հետադարձ ուժ եւ կգործի հունվարի 1-ից:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր