Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

29 նոյ 2018 12:33

Պապարացիները որս են սկսել Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհու նկատմամբ

Պապարացիները որս են սկսել Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհու նկատմամբԹեեւ Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվել է Ելենա Ստեպանենկոյից, շարունակում է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում մնալ: Երեկ հաղորդվում էր, որ 73-ամյա հումորիստի 29-ամյա սիրուհին արդեն կահավորել է Մոսկվայում գտնվող էլիտար բնակարանի մանկական սենյակը:
Հրապարակումից հետո համացանցում մեծ աղմուկ է բարձրացել: Երկրպագուներից շատերը կարծել են, թե Պետրոսյանն ու նրա սիրելին շուտով երկու տղաների ծնող են դառնալու: Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հոսքը դադարեցնելու համար աստղի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտարարել է. «Այսօր քննարկվում էր Եվգենի Վահանովիչի հետ կապված տեղեկատվությունը: Նորությունը սկզբնական շրջանում տխրեցրել է նրան, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը: Հետո նա իրավիճակը դիտարկեց այլ տեսանկյունից եւ պարզապես ծիծաղեց այդ հիմարության վրա: Տպավորություն է ստեղծվում, թե նման հոդվածներով ինչ-որ մեկը փորձում է ապակայունացնել Եվգենի Պետրոսյանի վիճակը, ում մոտ հիմա, ի դեպ, ամեն ինչ հրաշալի է»:
Փաստաբանի խոսքով՝ լրագրողները «տանջել են» Տատյանա Բրուխունովային. նրանք ներկայանում են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ եւ փորձում կնոջից ցանկացած տեղեկատվություն կորզել սենսացիայի նպատակով: Օրերս անհայտ անձը կապ է հաստատել Պետրոսյանի ստեղծագործական թիմի ադմինիստրացիայի հետ, ներկայացել որպես քննչական կոմիտեի աշխատակից: Տղամարդը պահանջել է տրամադրել Տատյանայի անձնական տվյալները, այդ թվում նրա աշխատավարձի չափը:
Իրավաբանը հայտնել է, որ պապարացիներն աղջկա նկատմամբ որս են սկսել: Անհայտ անձը  հրուշակեղենի խանութի մոտ հետեւել է Տատյանա Բրուխունովային, ապա փորձել անձնակազմից պարզել՝ ինչ գնումներ է կատարել Տատյան եւ ինչ արժողությամբ, գրում է StarHit-ը:

style.news.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր