Չխաբվեք, ժողովուրդ ջան, գործարանները բացող լինեին, ժամանակին կբացեին

Ես հիշում եմ, որ մարդիկ միշտ եկել են Վանաձոր և ասել, որ եթե իրենց ընտրենք, քիմգործարանները կբացեն։ Շատերը հասկացել են, որ դա անհնար է անել, բայց այդ հավատով գնացել են ընտրության։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երեք անգամ քիմգործարանի կարմիր ժապավեն է կտրվել, երևի անվադողեր էին այրում, ծուխ էր բարձրանում, բայց այդպես էլ քիմգործարանը չգործեց»։
Ըստ Մարուքյանի՝ այդ գործարանների վերագործարկման ապագան շատ մշուշոտ է, բայց Հայաստանի տնտեսությունը պետք է վերափոխվի, այլ ուղղություններով զարգանա.
«Բոլորիս համար պարզ է, որ գտնվում ենք շրջափակման մեջ, այրում ենք շատ թանկ գազ, շատ թանկ էլեկտրաէներգիա, և եթե օրինակ՝ Վանաձորում կաուչուկ արտադրեն, մրցունակ չի լինելու միջազգային շուկայում։ Հետևաբար, պետք է մտածել նոր բաների մասին։
ՀՀ մարդկային ռեսուրսը, երիտասարդությունը շատ մեծ պոտենցիալ ունի ՏՏ բնագավառում։ Մեր IT ոլորտի ներկայացուցիչները գնում են արտասահմանում աշխատելու, դրա համար տնտեսության այնպիսի ճյուղեր պետք է զարգացնենք, որոնք չենք ունեսեց ԽՍՀՄ ժամանակ, բայց կարող ենք ավելի շատ աշխատատեղեր ունենալ, քան եղել են ԽՍՀՄ ժամանակ։ Այդ հնարավորությունները կան, ուղղակի պետք է պետությունը բավարար ուշադրություն դարձնի այս ոլորտին, խրախուսի կրթությունն այս բնագավառում»։
Նա կոչ արեց չխաբվել այն ուժերի հայտարարություններին, թե գործարանները վերագործարկվելու են. «Չխաբվեք, ժողովուրդ ջան, գործարանները բացող լինեին, ժամանակին կբացեին»։