Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 15-ի համար          Ով ավելի բարձր ու ավելի թունդ «կքրֆի», ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները․ «Հրապարակ»       ԱԺ երկու պատգամավորների Ռուբեն Վարդազարյանի գործով դատարան հրավիրելու միջնորդություն կներկայացվի. «Ժողովուրդ»    

29 նոյ 2018 16:50

Կրակոցներ Գեղարքունիքում. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու ապօրինի զենք կրելու եւ ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքները:
2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժնի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի տարածքում՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին, նկատելով վնասված մեքենա, կանգնեցրել են այն, որից հետո մեքենայի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1985 թվականին, դուրս է եկել ավտոմեքենայից եւ իր հետ վերցնելով «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը՝ նետել այն անտառում ու դիմել փախուստի, իսկ մեքենայի մյուս ուղեւորը, ով նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, բերման է ենթարկվել ոստիկանոթյան բաժին: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը եւ 3 փամփուշտ, ինչպես նաեւ՝ վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւի նստատեղին հայտնաբերվել եւ առգրավվել է փայտե մահակ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային եւ գենետիկական փորձաքննություններ: Դեպքից շուրջ երկու ժամ անց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ «ձախ ազդրի եւ սրունքի հրազենային վնասվածք, ձախ ազդրոսկրի միջային կոճի հրազենային կոտրվածք եւ աջ ազդրի միջին երրորդականի տարանցիկ հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձինք եղբայրներ են, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ ծնված 1984 եւ 1988 թվականներին: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում վիճաբանության ժամանակ արձակված կրակոցների հետեւանքով: Եղբայրները ճանաչվել են տուժող: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային վարչության քննիչների համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ եղբայրներին հրազենային վնասվածք պատճառած անձը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի՝ 1985 թվականին ծնված բնակիչը, ով դիմել էր փախուստի: Քրեական գործերի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 1985թ. ծնված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր