Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

30 նոյ 2018 16:50

«Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է». ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների բաց նամակը՝ Փաշինյանին

Չէինք ցանկանա կրկին դիմել Ձեզ եւ մեր խնդրով շեղել Ձեզ այն կարեւորագույն առաքելությունից, որին Դուք լծվել եք հանուն Հայաստանի բարգավաճման եւ ժողովրդի բարեկեցության: Այս մասին ասված է ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում:
Նամակում նաեւ ասվում է.
«Եթե հիշում եք, սույն թվականի սեպտեմբերի 18-ին Դուք հանդիպեցիք մեզ հետ, լսեցիք մեր խնդիրները եւ Ձեր աշխատակազմի պաշտոնատար անձանց հանձնարարություն տվեցիք, որ մեկամսյա ժամկետում ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով` որը կաշխատի գտնել պահեստազոր անցած եւ բնակարանային հաշմառման մեջ գտնվող սպաներին բնակարաններով ապահովելու հարցի լուծումներ ու որի կազմում կնդգրկվեր նաեւ մեր ներկայացուցիչը:
Սակայն, մեր նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ պարոն Գ. Բալայանը հայտարարեց, որ ինքը գտել է ոչ նպատակահարմար մեր ներկայացուցչի ներկայությունը նշված հանձնաժողովի աշխատանքներին: Մենք` զինվորականներս, սովոր ենք կարգապահության եւ կատարողականության ու մեր համար շատ զարմանալի էր նման մոտեցումը:
Նման գործելաոճը զայրույթ է առաջացրել մեր նախաձեռնության անդամների շրջանում եւ խաթարել այն վստահությունը մեր հարցի արդարացի լուծման նկատմամբ, որը մեր հանդիպման ժամանակ Դուք մեզ ներշնչեցիք:
Մենք վստահ ենք, որ Ձեզ չեն զեկուցում գործի ամբողջ ընթացքը եւ Դուք տեղեկացված չեք այն հանգամանքի մասին, որ Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է:
Կրկին անգամ խնդրում ենք Ձեր հանձնարարությունը համապատասխան պաշտոնատար անձանց` մեր նախաձեռնության անդամին միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկելու համար:
Մենք կատարել ենք մեր պարտքը Հայրենիքի նկատմամբ` կրելով զրկանքներ: Մեր հետ հավասար զրկանքներ են կրել նաեւ մեր ընտանիքների անդամները: Ակնկալում ենք, որ պետությունը նույնպես վերջապես կկատարի իր ստանձնած պարտավորությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր