ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը, «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ          Հունիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վերջին հարցումներով Փաշինյանը գնում է ու կարող է փորձել ժողովրդից գnղանալ ընտրությունները    

30 նոյ 2018 18:50

Տեսանյութ. Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հոգատարության կարիք ունեն. Քոչարյան

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հոգատարության կարիք ունեն: Այս մասին այսօր «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այս անհանգիստ իրավիճակում Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների համար ուղիղ կամ անուղղակի մարտահրավերների վերանայումը սպառնալիք է ներկայացնում: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու սոցցանցներն այսօր մեծ հնարավորություն են տալիս հասարակական տրամադրությունների մանիպուլացմանը, թույլ են տալիս հանրության մեջ կասկածի և անվստահության էլեմենտներ առաջացնել, ինչը հանգեցնում է տասնամյակների կապի խափանմանը:
Ցանկացած բարեկամություն ջանքեր, էներգիա, ժամանակ և էմոցիաներ է պահանջում: Բարեկամությունն, իհարկե, նաև իներցիա ունի: Սակայն միայն իներցիայով անհնար է զարգանալ: Երկու երկրների բարեկամական հարաբերությունները պարզապես շահերի համընկնում չեն. դա պետական շահերի և մարդկային գործոնի համադրություն է: Այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և ջանքեր ենք գործադրում դրանք պահպանելու և զարգացնելու համար»,- իր ելույթում ասել է Ռ. Քոչարյանը:
Ելույթից հետո Ռոբերտ Քոչարյանը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին նվիրեց իր գրքերից մեկը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր