Բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը, վիրшվnրները ոստիկանության ծառայողներ են          «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվող       ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան դաշնակցային բնույթին    

30 նոյ 2018 20:00

Ես Փաշինյանին շողոքորթողներից չեմ, դրա պակասը նա չունի. Արամ Սարգսյան

«Դուք գնում եք ընդդիմություն լինելու, իսկ ընդդիմությունը ժողովուրդը պատկերացնում է ընդիմանալով»,- այսօր ասել է լրագրողներից մեկը «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանին:

Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը, պետությանն օգնելու ճիշտ ձևը գովելը, շողոքորթելը չէ.
«Դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը: Այլ եղած թերությունները պետք է ցույց տալ, թերությունները թույլ տալն էլ բավարար չէ, պետք է լուծումներ առաջարկել, ես այդ լուծումներն առաջարկում եմ: Բայց հենց հարցը հասնում է դրանք ասելուն, դուք՝ լրագրողներդ, ընդհատում եք, տանում եք ձեր ուզած հարցին:
 
Ձեզ պետք է բանավեճ, ձեզ պետք է սկանդալ: Դա էլ ՀՀԿ-ն ու ՔՊ-ն հասկացել են, իրենք խաղի մեջ են էդ անում են, ես էդ չեմ անում»,- ասել է Սարգսյանը՝ այնուամենայնիվ, ասելով, թե ինչ լուծումներ է առաջարկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր