Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 դեկ 2018 19:45

Մարսի վրա անհայտ փայլուն օբյեկտ է հայտնաբերվել

Մարսի վրա անհայտ փայլուն օբյեկտ է հայտնաբերվելCuriosity մարսագնացը «կարմիր մոլորակի» մակերևույթին անսովոր օբյեկտ է հայտնաբերել, որը նման է բնակտորի, ասվում է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) պաշտոնական կայքում:
Little Colonsay անվանումը ստացած անհայտ օբյեկտն ավելի վաղ նկատվել էր մարսագնացի տեսախցիկներից արված նկարներից մեկում:
«Խումբը ենթադրում է, որ դա կարող է երկնաքար լինել, քանի որ փայլում է», - ասել է դոկտոր Սյուզան Շվենցերը՝ հավելելով, որ օբյեկտի արտաքինը, այնուամենայնիվ, կարող է խաբուսիկ լինել, և դրա ծագումը պարզելու համար այն պետք է քիմիական անալիզի ենթարկել:
Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա առաջին անգամ վայրէջք է կատարել 2012թ.-ի օգոստոսին: Անցած տարիներին մարսագնացը հաջողությամբ կատարել է առաքելության շրջանակում իր վրա դրված հիմնական առաջադրանքները՝ Մարսի վրա տաք քաղցրահամ լճերի ու գետերի գոյության հետքեր հայտնաբերելով և մի շարք այլ բացահայտումներ իրականացնելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր